ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«ԹԻՆԵՅՋԵՐ» ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ «ԴՈԴԻԿ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

«ԹԻՆԵՅՋԵՐ» ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ «ԴՈԴԻԿ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
23.03.2012 | 00:00

Դեռ չձևավորված նոր խորհրդարանի դեմքը կամաց-կամաց բացահայտվում է: Քաղաքական բանավեճերը, որ ծավալվում են սոցցանցերում, ուրվագծում են խորհրդարանի ապագա պատկերը: ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում երիտասարդ կուսակցականները մի լավ «բզկտել» են իրար: «Առնվազն զավեշտ է, որ Հայաստանի ԿԳ նախարարը, իր անմիջական պարտականությունները թողած, այն է՝ գիտությունն ու կրթությունը, որի վիճակը, ըստ ոլորտի լրջագույն մասնագետների, ուղղակի ողբալի է, իր ողջ ժամանակն անցկացնում է «ֆեյսբուքներում»՝ դրանով իսկ հաստատելով հասարակական այն կարծիքը, որ «թինեյջեր» ուղեղ ունեցողին խստորեն հակացուցված էր նման լրջագույն պաշտոն վստահելը: Ամեն ինչ իրապես անչափ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Կարծում եմ, սույն նախարար-թինեյջերի կուսակցական ավագ ընկերները պիտի անհապաղ հետևություններ անեն, քանզի իրենց «թինեյջեր» նախարարը դարձել է համազգային ծիծաղի առարկա: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ԵԺԿ-ական «ֆռիկներով» սեփական կուսակցությանը համառորեն ֆռռացնող Աշոտյանը փորձում է իր անձի շուրջ կարևորության շղարշ ստեղծել՝ «Մաուգլիի» շակալի նման վայրահաչելով, ի դեպ, ոչ միայն աշխատանքից հետո, այլ նաև աշխատանքային ժամերին՝ մոռանալով, որ ինքը կոչված է ոչ թե սոցիալական ցանցերում սավառնելու, այլ գիտության և կրթության ողբացյալ վիճակով զբաղվելու համար»,- անդրադառնալով Արմեն Աշոտյանի՝ ԲՀԿ-ին առնչվող մեկնաբանությանը, գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը՝ ավարտելով հետգրությամբ. «Ֆեյսբուքասեր հասարակայնությանը հատուկ ուզում ենք զգուշացնել, որ ամեն լերկ ու փայլող բան չէ, որ գլուխ է»:
Արմեն Աշոտյանն էլ իր հերթին հակադարձել է. «Կարդացի դոդիկներից մեկի մեկնաբանությունները: Կան կուսակցություններ, որոնց, հասարակության համար հասկանալի պատճառներով, հակացուցված է խոսել կրթության ու գիտության մասին, ինչպես նաև հիշել ուղեղի գոյության մասին, դրա բացակայության պատճառով: Մնացած ֆանտազիաները վերագրում եմ այս վնգստոցի իրական հեղինակի և պատվիրատուների մանկական տռավմաներին»:
«Ծաղկաքաղը»` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ